Անհետ կորած զինծառայողի հարազատները փակել են Մարգարա-Էջմիածին ճանապարհը |azatutyun.am|

azatutyun.am: Սեպտեմբերի 13-ին ՀՀ տարածքի վրա Ադրբեջանի հարձակման հետևանքով անհետ կորած զինծառայող Վահե Թորոսյանի հարազատներն այսօր առավոտից փակել են Մարգարա-Էջմիածին ճանապարհը:

Թե՛ զինվորի հարազատները, թե՛ գյուղի բնակիչները պահանջում են Պաշտպանության նախարարությունից, Կառավարությունից՝ զինծառայողի մասին որևէ տեղեկություն հայտնել:

Վահե Թորոսյանը, ըստ ակցիայի մասնակիցների, ծառայել է Կապանում, նրանից ոչ մի տեղեկություն չունեն: Ծառայակից ընկերները պատմել են՝ որտեղ են նրան տեսել, ծնողները, հարազատները պնդում են, որ բոլոր կոորդինատներն ունեն, և պահանջում են, որ Պաշտպանության նախարարությունը զինվորին դուրս բերի այդ տարածքից:

Ծառայակիցները պատմել են, որ Վահեն վիրավոր է՝ մի քանի տեղից վնասվածքներ է ստացել:

Ճանապարհը փակողների թվում նաև զինծառայողի մայրն է՝ Էսթեր Թորոսյանը: Նա հայտնեց, որ վերջին անգամ որդու հետ հեռախոսով զրուցել է սեպտեմբերի 14-ին, ինչից հետո նրանից լուր չունեն:

Սուրեն Պապիկյանն ասել է, որ երեք անձի կընդունի։ Ծնողներից մեկն ասաց, որ պատրաստվում են գնալ նախարարի մոտ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև