«Դա չի ներկայացվել որպես նախապայման». ԱԳ փոխնախարարը՝ Էրդողանի հայտարարության մասին |news.am|

news.am: Աշխատանքային պրոցես է, քննարկում ենք Ադրբեջանի առաջարկները, մշակում ենք մեր առաջարկները. Սա աշխատանքային գործընթաց է, որն արդեն մեկնարկել է որոշակի ժամանակ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի ներկայացրած առաջարկների մասին հարցին:

«Մենք արդեն հայտնել ենք, որ սկզբունքային անընդունելի կետեր չկան, բայց այդ առաջարկները լիարժեք չեք, այդ պատճառով հայկական կողմը ներկայացրել է իր առաջարկները»,-ասաց նա:

Անդրադառնալով հայ-թուրքական բանակցություններին, ԱԳ փոխնախարարն ասաց. «Երկու կողմից հաստատվել է, որ գործընթացն ընթանում է առանց նախապայմանների եւ այդ տրամաբանությունը պահպանվում է»:

Դիտարկմանը, որ Էրդողանը հայտարարել է, որ սահմանները կբացվեն, եթե կնքվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր, արդյոք սա նախապայման չէ, Պարույր Հովհաննիսյանը պատասխանեց. «Դա չի ներկայացվել որպես նախապայման, խաղաղության հաստատումը տարածաշրջանում ներկայացվել է որպես ավելի նպաստող գործընթաց, սակայն զուտ երկկողմ հարաբերությունների կարգավորման կոնտեքստում որեւէ նախապայման չէր ներկայացվել»:

Հարցին, թե Արեւմուտքից ինչ առաջարկներ կան հայ-ադրբեջանական սահմանի կարգավորման հետ կապված, փոխնախարարը պատասխանեց. «Արեւմուտքից ոչ թե կոնկրետ առաջարկներ են, այլ ջանքեր են, որպեսզի աջակցեն երկու կողմերին: Դա է Արեւմուտքի մոտեցումը, այլ գործընթաց գոյություն չունի»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն