ՀՀ ՔԿ 3 պաշտոնյա աշխատանքից ազատվել է քրեադատավարական նորմերի և ներքին կարգապահական կանոնների խախտման հիմքերով

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովում քննարկվել են ինքնավար պաշտոն զբաղեցնող մի շարք անձանց նկատմամբ քրեադատավարական նորմերի և ներքին կարգապահական կանոնները խախտելու հիմքով «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ Քննչական կոմիտեի նախագահի միջնորդությունները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, հիշյալ հանձնաժողովի որոշումների հիման վրա ինքնավար պաշտոն զբաղեցնող երեք անձ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի համապատասխան հրամաններով ազատվել են զբաղեցրած պաշտոններից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն