2022-10-14-683264eb-147d-466d-ab8e-4d3c7e4c19eb.jpg

Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 14-ին հյուրընկալել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը:

ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են արցախահայությանը, ՀՀ քաղաքական օրակարգին վերաբերող հարցեր: Ալեն Սիմոնյանը ներկայացրել է վերջին շրջանում միջազգային գործընկերների հետ հանդիպումների, ինչպես նաեւ օրեր առաջ ՌԴ կատարած այցի մանրամասները:

Կողմերն արձանագրել են, որ Հայաստանի եւ Արցախի միջեւ բարձր մակարդակի շփումները երբեք չեն դադարում:

Երկու ժամ տեւած հանդիպմանն արցախցի գործընկերների հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն