Քննարկվել են Հայաստան – ԱԶԲ համագործակցության խորացման հեռանկարները

Առողջապահության ոլորտում Հայաստան – Ասիական զարգացման բանկ (ԱԶԲ) համագործակցությամբ ընթացիկ ծրագրերն ու գործընկերային հարաբերությունների խորացման հնարավորությունները քննարկվել են առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հանդիպմանը:
 
Նախարարը ներկայացրել է առողջության առաջնային պահպանման օղակում նախատեսվող բարեփոխումները, մարզային 20 ամբուլատորիայի և 4 պոլիկլինիկայի վերակառուցման և վերազինման ծրագրի շուրջ համագործակցելու հնարավորությունները:
 
Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչները վերահաստատել են իրենց աջակցությունն առկա և դեռևս մշակման փուլում գտնվող ծրագրերին:
 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով