azatutyun.am: Միացյալ Նահանգների կառավարությունը հայտարարել է Ուկրաինային 725 միլիոն դոլար արժողությամբ նոր ռազմական օգնության մասին։
ԱՄՆ Պետդեպարտամենտը և Պենտագոնը հոկտեմբերի 14-ին հայտարարել են, որ փաթեթը ներառում է լրացուցիչ շարժական HIMARS հրթիռային համակարգեր, զինամթերք, զրահատեխնիկա և բժշկական պարագաներ:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նշել է, որ այս նոր փաթեթը նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման սկզբից ի վեր ԱՄՆ-ի ընդհանուր ռազմական օգնությունը Ուկրաինային հասցնում է ավելի քան 18,3 միլիարդ դոլարի:
Օգնության մեծ մասը տրամադրվել է, երբ Ռուսաստանը փետրվարի 24-ին սկսեց պատերազմ Ուկրաինայի դեմ: