ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Բելգորոդի շրջանի հրաձգարանում կրակային պարապմունքի ժամանակ ահաբեկչություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 11 մարդ մահացել է, ևս 15-ը՝ վիրավորվել։ Այս մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը։
«Ահաբեկիչները կրակ են բացել հատուկ գործողությանը մասնակցելու համար կամավորագրվածների հետ կրակային պատրաստության պարապմունքի ժամանակ», – նշել են ՌԴ ՊՆ-ից՝ հավելելով, որ «ահաբեկիչները ԱՊՀ երկրներից մեկի քաղաքացիներ են, և սպանվել են պատասխան կրակից»։