Զինդատախազի պաշտոնի համար դիմել է միայն Հայկ Գրիգորյանը. Դատախազություն |tert.am|

tert.am: Զինդատախազի պաշտոնի համար դիմում է ներկայացրել միայն Քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանը։  Այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

 

Գերատեսչությունից նշեցին, որ այս տարվա սեպտեմբերի 20-ին դատախազությունը հայտարարություն էր տարածել՝ զինդատախազի պաշտոնի համար։

 

«Այն բաց է եղել մրցույթի պահանջներին համապատասխանող ցանկացած թեկնածուի համար: Մրցույթին մասնակցելու համար դիմումների ընդունման վերջնաժամկետ էր սահմանվել 2022թ.-ի սեպտեմբերի 27-ը: Գլխավոր դատախազությունը մեկ դիմում է ստացել. դիմումատուն Հայկ Գրիգորյանն է»,- նշեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն