Յեյսկում Սու-34-ի կործանման հետևանքով 2 զոհ, 15 հոսպիտալացված կա |tert.am|

tert.am: Յեյսկում Սու-34-ի կործանման հետևանքով 2 զոհ, 15 հոսպիտալացված կա:

ՌԴ Կրասնոդարի երկրամասի Յեյսկ քաղաքում ռազմական Սու-34 ինքնաթիռի կործանման պատճառը եղել է շարժիչներից մեկում բռնկված հրդեհը։ Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

Կործանված ինքնաթիռի օդաչուները ինքնանետվել են։

«Հոկտեմբերի 17-ին Հարավային ռազմական շրջանից ուսումավարժական թռիչք իրականացնող Սու-34 ինքնաթիռը բարձրություն հավաքելիս կործանվել է»,- հայտնել են ՌԴ պաշտպանական գերատեսչությունից։

Յեյսկ քաղաքի բնակելի թաղամասերից մեկի բակում, ինքնաթիռի վառելիքի բռնկումից հրդեհ է առաջացել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն