news.am: Կիեւը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ՝ նրան մեղադրելով Ռուսաստանի «ռազմական հանցագործություններին մեղսակցության» մեջ։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան դիմել է ԵՄ երկրների գործընկերներին՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ։
«Իրանի դեմ կոշտ պատժամիջոցները հատուկ արդիականություն են ձեռք բերում Ուկրաինայի դեմ պատերազմում օգտագործելու համար Ռուսաստանին «երկիր-երկիր» բալիստիկ հրթիռներ փոխանցելու իրանական կողմի մտադրության մասին հաղորդագրությունների ֆոնին»,- ասել են Ուկրաինայի ԱԳՆ-ում:
Կիեւը նաեւ կոչ է արել Թեհրանին «անհապաղ դադարեցնել ցանկացած զենքի մատակարարումը» Ռուսաստանին՝ հակառակ դեպքում սպառնալով «ամենախիստ պատասխանատվությամբ»։