Գերիների փոխանակման շրջանակում Ուկրաինային 108 կին է վերադարձվել |tert.am|

tert.am: Ավելի քան հարյուր ուկրաինուհի վերադարձել է ռուսական գերությունից։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։

«Այսօր մեզ հաջողվեց իրականացնել գերիների հերթական լայնածավալ փոխանակումը։ Հատկապես զգացմունքային և իսկապես առանձնահատուկ՝ մենք գերությունից ազատեցինք 108 կնոջ։ Դա առաջին ամբողջովին իգական սեռի ներկայացուցիչների փոխանակումն էր։ Մայրերն ու դուստրերը գերության մեջ էին, նրանց սպասում էին իրենց հարազատները»,- հայտնել է Երմակը։

Հաղորդվում է, որ ազատ արձակված աղջիկներն ու կանայք կանցնեն բուժզննում և վերականգնում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն