Ուկրաինայի տարբեր քաղաքներ դարձյալ հրթիռակոծվում են |factor.am|

factor.am: Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը Telegram-ի իր ալիքում գրել է, որ քաղաքը հարվածների է ենթարկվում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Խարկովը կրակի տակ է. հինգ րոպեի ընթացքում երկու պայթյուն է  գրանցվել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հարձակման է ենթարկվել քաղաքի արդյունաբերական ձեռնարկություններից մեկի տարածքը»,- ասել է նա։ Խարկովի մետրոպոլիտենի ղեկավարությունն էլ հայտնել է, որ հրետակոծության պատճառով գնացքների շարժը դադարեցվել է։

Դնեպրում էլ առավոտյան, պայթյուն է լսվել։ Լրջորեն վնասվել է քաղաքի էներգետիկ ենթակառուցվածքը, հայտնում է ՈւՆԻԱՆ-ը։ Պայթյունների մասին տեղեկություններ են ստացվում նաև այլ քաղաքներից։ Գիշերը С-300 հրթիռներից կրկին հրթիռակոծության է ենթարկվել Նիկոլաևը։ Հրթիռներից մեկն ընկել է երկհարկանի տան վրա։ Շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմի խոսքով՝ փլատակներում տղամարդու դի է հայտնաբերվել։

Զապորոժիեիում նույնպես երկու պայթյուն է հնչել։ ԱԹՍ-ն հարվածել է ենթակառուցվածքային օբյեկտի, որը բռնկվել է, հայտնել է  նահանգապետ Ալեքսանդր Ստարուխը։ Ուկրաինայի նախագահի գրասենյակը հաստատել է Ժիտոմիրի վրա հարձակումը։ Նախնական տվյալներով՝ վնասվել է էլեկտրակայանը։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն