Արայիկ Հարությունյանի նախագահությամբ տեղի է ունեցել Արցախի կառավարության նիստ, որտեղ նա ներկայացրել է Երեւան այցի մանրամասները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել ԱՀ կառավարության նիստ, որի ընթացքում Նախագահն անդրադարձել է իր գլխավորած պատվիրակության ՀՀ-ում ունեցած աշխատանքային քննարկումների արդյունքներին։

 

ԱՀ նախագահը ներկայացրել է հանդիպումների մանրամասները և ԱՀ իշխանությունների մոտեցումներն Արցախի ապագայի վերաբերյալ: Նախագահը կարևորել է Հայաստանի Հանրապետության հետ համակարգված աշխատանքը ինչպես ներքին խնդիրները հաղթահարելու, այնպես էլ արտաքին քաղաքական մարտահրավերներին դիմակայելու հարցում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով