Ընդլայնվելու է իրական շահառուների՝ հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող իրավաբանական անձանց շրջանակը

ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Նվարդ Վարդանյանն ընդունել է Օփեն Օուներշիփի և Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) պատվիրակությանը, որի կազմում են եղել Օփեն Օուներշիփի քաղաքականության գծով տնօրեն Լուիզ Ռասել-Պրիվատան, ԱՃԹՆ միջազգային քարտուղարության երկրի համակարգող Օլեսյա Նեխորոշկոն ԱՃԹՆ հաղորդակցության գծով պատասխանատու Վերա Նյաշաձամվարին: Այդ մասին ասված է նախարարության Ֆեյսբուքի էջում:
 
«Հանդիպման ընթացքում անդրադառնալով համատեղ աշխատանքների ներկա ընթացքին՝ Նվարդ Վարդանյանը նշել է, որ առաջիկա փուլով՝ 2023 թվականի հունվար ամսից, իրական շահառուների՝ հայտարարագիր ներկայացնելու պարտավորությունը տարածվելու է բոլոր իրավաբանական անձանց վրա, ինչպես նաև կարևորել Արդարադատության նախարարության կողմից հավաքագրված տեղեկությունների արժանահավատության բարձր մակարդակի ապահովումը։ Այս համատեքստում, Վարդանյանը մատնանշել է նաև, որ իրական շահառուների հայտարարագրերում առկա տեղեկությունների արժանահավատության ապահովման նպատակով ընթացիկ վերահսկողություն իրականացնելու լիազորությունն օրենքով վերապահված է պետական ռեգիստրի գործակալությանը: Հյուրերին է ներկայացվել համակարգի տեխնիկական նկարագրությունը և համապատասխան գործիքակազմերը:

Վարդանյանը շնորհակալություն է հայտնել Օփեն Օուներշիփի մյուս գործընկերներին՝ արդյունավետ համագործակցության համար, ինչպես նաև հույս է հայտնել՝ հետագա համատեղ աշխատանքների արդյունքում իրական շահառուների ռեգիստրի ներդրման հայաստանյան փորձը կդառնա ուղենիշ այլ պետությունների համար»,- նշված է գրառման մեջ: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն