ՔԿ պատվիրակությունը Դալլասում մասնակցել է Ոստիկանապետների միջազգային ասոցիացիայի տարեկան համաժողովին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը և ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Համբարձում Պետրոսյանը 2022 թ. հոկտեմբերի 15-18-ը, Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (INL) հրավերով, մասնակցել են Ամերիկայի Միացյալ Նահանգների Դալլաս քաղաքում կայացած Ոստիկանապետների միջազգային ասոցիացիայի (IACP) տարեկան համաժողովին և ցուցահանդեսին:  Քննարկվել են տեխնիկական աջակցության և միջազգային համագործակցությանը վերաբերող հարցեր:
 
Համաժողովի ընթացքում հանդիպումներ և քննարկումներ են տեղի ունեցել մի շարք այլ երկրների իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ։
 
Հայկական պատվիրակության կազմում էին նաև ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն