Կիևը պնդում է, որ երկրի հարավում գիշերը Shahed-136 կամիկաձե անօդաչու թռչող սարքել է խոցել |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը երկրի հարավում հոկտեմբերի լույս 22-ի գիշերը տասը Shahed-136 կամիկաձե անօդաչու թռչող սարք է խոցել, հայտնում է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը։

«Հարավային» ռազմաօդային հրամանատարության հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցվել է տասը Shahed-136 կամիկաձե անօդաչու թռչող սարք»,- ասված է հաղորդագրությունում։

Հոկտեմբերի 22-ի վաղ առավոտյան Օդեսայի տարածաշրջանի ռազմական վարչակազմի խոսնակ Սերհի Բրատչուկն էլ հայտնել է, որ երկրի հարավում ռուսական Orlan-10 անօդաչու թռչող սարք է խոցվել։

Կիևի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսեյ Կուլեբան տելեգրամում գրել է, որ տարածաշրջանում աշխատում է հակաօդային պաշտպանությունը՝ կոչ անելով քաղաքացիներին մնալ ապաստարաններում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն