«Առինջ մոլը» որոշակի հարկային պարտավորություններ կատարել է, բայց դա իրականից մի քիչ տարբերվում է. Դավիթ Անանյան |news.am|

news.am: «Առինջ մոլը» որոշակի հարկային պարտավարություններ կատարել է, բայց մեր եւ մեր քննիչների կարծիքով՝ հարկային պարտավորությունները իրականից մի քիչ տարբերվում են։ Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

«Քրեական գործի շրջանակներում քրեաիրավական գնահատական է տրվում հարկ վճարողի վարքագծին, քննչական գործողություններ են կատարվում»,–նշեց Անանյանը։

Այլ մանրամասներ նա չհայտնեց՝ չցանկանալով վնասել քննությանը։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով