«Ռոսպոտրեբնադզորը» հայտարարել է վրացական գինու որակի վատթարացման մասին |aysor.am|

aysor.am: «Ռոսպոտրեբնադզորը» հայտարարում է Ռուսաստանից Վրաստան վրացական գինիների և ալկոհոլային այլ խմիչքների ներմուծման վերահսկողության ուժեղացման մասին, հայտնում է «Интерфакс»-ը:

««Ռոսպոտրեբնադզորի» կողմից ուժեղացվել է Ռուսաստանի Դաշնության տարածք մտնող Վրաստանում արտադրվող ալկոհոլային արտադրանքի որակի և անվտանգության վերահսկողությունը», – ասվում է հաղորդագրության մեջ:

«Վերահսկողության տակ է Ռուսաստանի Դաշնության տարածք մուտք գործած ալկոհոլային արտադրանքի որակն ու անվտանգությունը, ինչն արագ կերպով ցույց է տալիս այդ ապրանքների որակի վատթարացումը», – ասվում է «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն