Առաջարկվում է քրեականացնել ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողություններն ու հրապարակային կոչերը |hetq.am|

hetq.am: Արդարադատության նախարարությունն առաջարկում է քրեականացնել ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողությունները, ինչպես նաև ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը։ Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծը շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Առաջարկվող լրացումները նախատեսվում են կատարել Քրեական օրենսգրքի 421-րդ և 422-րդ հոդվածներում, որոնք վերաբերում են տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողություններին և իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերին։

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է՝ պետության ինքնիշխանությունը (պետական ինքնիշխանությունը)՝ պետությանը բնորոշ գերակայությունն է իր տարածքում և անկախությունը միջազգային հարաբերություններում, այսինքն՝ ինքնիշխանությունը պետության՝ որպես սուբյեկտի հիմնական հատկությունն է, և ըստ արդարադատության նախարարության՝ ինքնիշխանությունը քրեաիրավական միջոցներով հատուկ պաշտպանության կարիք ունի, որը նախատեսված չէ գործող օրենսգրքով։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն