Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենն այցելել է Գեղարքունիքի մարզ, դիտարկել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Մարկ Կամերոնն այցելեց Գեղարքունիքի մարզ, եղավ Վարդենիս ու Սոթք բնակավայրերում, հանդիպեց ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի հետ և դիտարկեց հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Այս մասին հաղորդում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը:

Այցի ընթացքում նա ընդգծեց Միացյալ Նահանգների  շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանության և Հարավային Կովկասում տևական խաղաղության հարցերում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով