Ավտոմոբիլային ճանապարհներով առավելագույն քաշը գերազանցող բեռներ փոխադրելու համար տուգանքի չափը կբարձրանա․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Ազգային ժողով այսօրվա նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ավտոմոբիլային ճանապարհներով առավելագույն քաշը գերազանցող բեռներ փոխադրելու համար տուգանքի չափը փոփոխել:

«Նախագծով նախատեսվում է ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ կամ մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթևեկելու համար սահմանված տուգանքի չափը՝ 200 հազար դրամը փոփոխել և սահմանել մինչև 1 տոննա և ավել յուրաքանչյուր տոննայի համար 200 հազար դրամ տուգանք»,- նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման ընթացքում ասել էր ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանը։

Նախագծով առաջարկվում է նաեւ ամրագրել, որ տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի վերահսկողական գործառույթների իրականացմանը խոչընդոտելը կամ թույլ չտալը, ինչպես նաեւ այդ մարմնի պաշտոնատար անձանց կողմից տրված վարչական ակտերի, կարգադրագրերի եւ ցուցումների պահանջները սահմանված ժամկետում չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն  առաջացնում է տուգանքի նշանակում՝ քաղաքացիների նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երեքհարյուրհիսունապատիկի չափով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն