2022-10-26-861fdfd5-3303-443b-9e56-27b1b9f30b1a.png

Խոշոր վթար Բաքվի մայրուղային ջրատարում․ փողոցները հեղեղվել են |shantnews.am|

shantnews.am: Բաքվում վթար է տեղի ունեցել մայրաքաղաքի կենտրոնական ջրամբարները միացնող 1,4 հազար միլիմետր տրամագծով մայրուղային ջրատարի վրա, ինչի հետևանքով հեղեղվել են փողոցները, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:

«Ազերսու» ԲԲԸ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անար Ջաբրաիլայի խոսքով՝ դեպքի վայր են մեկնել Բաքվի ջրմուղի վարչության և Յասամալի շրջանի Ջրմուղ կոյուղու վարչության վթարային բրիգադներն ու հատուկ տեխնիկան:

«Վթարը մասամբ առանց ջրի է թողել Բաքվի Յասամալի և Սաբաիլի շրջանները», – գրել է նա սոցիալական ցանցերում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն