Հանձնառություն ունենք 2023-ի համար էլ ապահովել 7 տոկոս տնտեսական աճ. Փաշինյան |azatutyun.am|

azatutyun.am: 2022-ի սեպտեմբերին Հայաստանում արձանագրվել է 14,6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով՝ 0,7 տոկոսի անկում են ունեցել միայն գյուղատնտեսական արտադրանքի ոլորտում։

2022-ի հունվար-սեպտեմբերին 2021-ի հունվար-սեպտեմբերի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 14,1 տոկոսով, ասաց վարչապետը, որոշ մանրամասներ ներկայացնելով։ Ըստ այդմ՝ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 10 տոկոսով, շինարարության ծավալը՝ 14,3, առևտրի շրջանառությունը՝ 14,5, ծառայությունների ծավալը՝ 27,1, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը՝ 16,9 տոկոսով, արտահանումն աճել է 63,8 տոկոսով, ներմուծումը՝ 61,6 տոկոսով։

«Եթե այս տարվա հետ կապված լավատեսական կանխատեսումներն իրականություն դառնան, մենք կարող ենք ասել, որ 2019 թվականին մենք ավելի քան 7 տոկոս տնտեսական աճ ենք ապահովել, և եթե այս տարվա լավատեսական կանխատեսումները իրականություն դառնան, կստացվի որ միջումում 2019, 2020, 2021, 2022 թվականներին 7 տոկոսանոց աճի տեմպը պահպանել ենք, ինչը մեզ համար շատ կարևոր նշաձող է, որը որ մենք պետք է կարողանանք պահպանել», -ասաց գործադիրի ղեկավարը՝ նշելով իրենց հանձնառությունն է 2023-ի համար էլ ապահովել 7 տոկոս տնտեսական աճ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն