Կառավարությունը 20 միլիարդ դրամ արժողությամբ միջպետական վարկ տրամադրեց Արցախի կառավարությանը

Կառավարությունը այսօր չզեկուցվող հարցերի փաթեթով 20 միլիարդ դրամ արժողությամբ միջպետական վարկ տրամադրեց Արցախի Հանրապետության կառավարությանը։ 

Ըստ նախագծի հիմնավորման՝ ներկայացված նախագծով նախատեսվում է դեֆիցիտի ելքերի ֆինանսավորմանն ուղղվող ՀՀ 2022 թ․-ի պետական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդի միջոցներից տրամադրել միջպետական վարկ՝ Լեռնային Ղարաբաղին 20 միլիարդ դրամի չափով՝ տեղահանված բնակիչների համար Լեռնային Ղարաբաղի տարածքում բնակելի տների կառուցման և կահավորման, ինչպես նաև բաների հանդեպ ունեցած պարտավորությունների ֆինանսավորման համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև