2022-10-27-14744f41-96bf-46c0-bb93-8c8d64a7242a.jpg

Ալիևը Բաքվում ընդունել է Օվերչուկին |factor.am|

factor.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը  ընդունել ՌԴ փոխվարչապետ  Ալեքսեյ Օվերչուկին, որը Բաքու է ժամանել Եվրասիական տնտեսական ֆորումին մասնակցելու նպատակով։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ կարծիքների փոխանակում է տեղի ունեցել «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի վերաբերյալ։

«Զրույցի ընթացքում քննարկվել են նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման կապակցությամբ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնման համար ստեղծված Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի եռակողմ աշխատանքային խմբի գործունեության հարցեր»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն