Սերգեյ Սարուխանյանը նշանակվել է Հայաստանի ազգային արխիվի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

Արդարադատության նախարարությունը հայտնում է, որ նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի հրամանով Սերգեյ Սարուխանյանը նշանակվել է «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

Սերգեյ Սարուխանյանը 2008-2012թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի քաղաքագիտության բաժին (բակալավրի աստիճան):

2012-2015թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի քաղաքագիտության բաժին (մագիստրոսի աստիճան):

22.08.2022թ-ից «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ 25.04.2022թ.- 22.08.2022 ՀՀ արդարադատության նախարարի օգնական:

17․02․2022թ․- 25.04.2022թ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող:

27.12.2021թ.- 17.02.2022թ. աշխատել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության խորհրդական` կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող:

Մասնագիտական գործունեության մանրամասները՝ այստեղ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն