Արայիկ Հարությունյանը և Բագրատ Բադալյանը որևէ կապ չունեն «Մանկական Եվրատեսիլ»-ի ծախսերի վերահսկման հետ. վարչապետի աշխատակազմ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի  վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հերքել է մամուլում տարածված լուրերը, թե իբր «Մանկական Եվրատեսիլ» միջազգային մրցույթի կազմակերպման համար հատկացված ֆինանսական հատվածը վերահսկվելու է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ու իր տեղակալ Բագրատ Բադալյանի կողմից:

«Հայտնում ենք, որ հրապարակումը իրականության հետ որևէ աղերս չունի, անձամբ Արայիկ Հարությունյանը և Բագրատ Բադալյանը որևէ կապ չունեն «Եվրատեսիլ» միջազգային մրցույթի կազմակերպման համար նախատեսված ծախսերի վերահսկման հետ: Համապատասխան լրատվամիջոցը հարցում է ուղարկել Վարչապետի աշխատակազմ մրցույթի ծախսերի վերաբերյալ, որին կտրվի լիարժեք պատասխան»,- ասված է պարզաբանման մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով