Արարատ Միրզոյանը Համաշխարհային հայկական գագաթնաժողովի մասնակիցների հետ քննարկել է արտաքին քաղաքականությանը վերաբերող թեմաներ

Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Համաշխարհային հայկական գագաթնաժողովի մասնակիցների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Հանդիպմանը քննարկվել են ՀՀ արտաքին քաղաքականությանը վերաբերող արդիական թեմաներ:

Պատասխանելով հանդիպումը վարողի, ինչպես նաև՝ մասնակիցների հարցերին, նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման հնարավորություններին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքներին, ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիային միջազգային արձագանքին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարներին», – նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով