Ընդգծել եմ Եվրամիության շարունակական ակտիվ ներգրավվածությունը խաղաղ գործընթացում. Տոյվո Կլաար

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան գրառում է կատարել.

Նա մասնավորապես գրել է.

«Լավ հանդիպումներ վերջին երկու օրերի ընթացքում Հայաստանի ղեկավարության հետ։ Քննարկվել են ընթացիկ իրադարձությունները և հետագա քայլերը: Ես ընդգծել եմ Եվրամիության շարունակական ակտիվ ներգրավվածությունը խաղաղ գործընթացում»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել էր Եվրամիության հատուկ ներկակացուցչին։ Զրուցակիցները կարևորել էին ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում և անդրադարձել առաքելության գործունեությանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով