Հնդկաստանում կամրջի փլուզման հետևանքով առնվազն 68 մարդ է զոհվել

Առնվազն 68 մարդ է զոհվել Հնդկաստանի արևմտյան Գուջարաթ նահանգում հետիոտնային կամրջի փլուզման հետևանքով։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Reuters»-ը, հայտնում են պաշտոնյաները։

Իշխանությունները հայտնել են, որ փլուզման պահին ավելի քան 400 մարդ գտնվել է Մորբի քաղաքի Մաչու գետի վրա գտնվող կամրջի վրա:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը թվիթերյան գրառմամբ ցավակցություն է հայտնել դեպքի կապակցությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով