armenpress.am: ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը մայիսի 1-ին հանդիպեց Մասաչուսեթս նահանգի կոնգրեսական, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանի հարցերի ենթահանձնաժողովի և ռազմական հարցերի հանձնաժողովի անդամ Բիլ Քիթինգին:
Զրուցակիցներն անդրադարձան հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող տարաբնույթ հարցերի` կարևորելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գործընթացների ու դրանց ընթացիկ զարգացումների վերաբերյալ պարբերական քննարկումների անցկացումը: