Կարծում եմ՝ հայտարարություն կլինի․ Ալեն Սիմոնյանը՝ Սոչիի հանդիպման սպասվող արդյունքի մասին |factor.am|

factor.am: Սոչիի հանդիպման արդյունքում  հայտարարություն է սպասվում․ խորհրդարանում հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Այո՛, կարծում եմ՝ հայտարարություն կլինի, որովհետև այդ միջոցառումները որևէ կերպ պետք է ավարտվեն։ Եթե հայտարարություն չլինի, կնշանակի կազմակերպող կողմը Ռուսաստանը․․․ այսպես ասած, հանդիպումը չստացվեց», – ասաց Սիմոնյանը։

Հիշեցնենք, Ռուսական կողմի նախաձեռնությամբ այսօր Սոչիում սպասվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն