factor.am: Հնդկաստանի արևմտյան Գուջարաթ նահանգում հետիոտնային կամրջի փլուզման հետևանքով առնվազն 132 մարդ է զոհվել, հայտնում է NDTV-ն։ Նշվում է, որ 177 մարդու հաջողվել է փրկել։ Ինչպես լրագրողներին հայտնել է տեղի ոստիկանության ղեկավարը, որոնողական աշխատանքները շարունակվում են, և ողբերգության զոհերի թիվը կարող է աճել։ Մորբի քաղաքի մոտ գտնվող Մաչհու ամբարտակի վրա կամուրջը կառուցվել է ավելի քան 140 տարի առաջ: Երկու տարի այն փակ է եղել վերանորոգման համար։ Վերանորոգումից հետո այն վերաբացվել էր հոկտեմբերի 26-ին։
Տուժողներին փոխհատուցում են խոստացել։ Զոհվածների հարազատները կստանան 2 մլն-ական ռուփի (մոտ 24 000 դոլար), իսկ վիրավորները՝ 50 000 ռուփի (մոտ 600 դոլար):