2022-11-01-08a10892-968b-4ef0-b8fa-555d9747081f.jpg

Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են «3+3» հարթակի շրջանակում հանդիպման նախապատրաստումը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ, հայտնում է թուրքական «Anadolu» գործակալությունը։

Հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են «հացահատիկային միջանցքի» շուրջ ստեղծված իրավիճակը։

Մտքեր են փոխանակվել է նաև Հարավային Կովկասում վերջին զարգացումների շուրջ։

Զրույցի ընթացքում նախարարներն անդրադարձել են Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությամբ 3+3 ձևաչափով տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակներում հանդիպման նախապատրաստմանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն