Հայաստանում տուբերկուլոզի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարում առաջընթաց կա. Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրերի արդյունքները տեսանելի են, իսկ դրանք մնայուն դարձնելուն ուղղված աշխատանքները կլինեն շարունակական։
Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, Անահիտ Ավանեսյանի հետ հանդիպմանը Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի ներկայացուցիչներն իրենց դիտարկումներն են կատարել համատեղ ծրագրերի արդյունքների և հետագա համագործակցության վերաբերյալ:
Նախարարը բարձր է գնահատել COVID-19 համավարակի դեմ պայքարին աջակցությունը, որը կուղղվի առողջապահական համակարգի ուժեղացմանը: