Ռուսական հատուկ ծառայություններն այժմ նպատակաուղղված խարխլում են Մոլդովան. Մայա Սանդու |tert.am|

tert.am: Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ասել է, որ քաղաքական կուսակցությունները, որոնք այժմ սկսել են բողոքի ակցիաները, աշխատում են ռուսական հատուկ ծառայությունների հետ՝ խարխլելու իրավիճակը Մոլդովայում։ Այս մասին նա հայտարարել է ռումինական Digi24-ին տված հարցազրույցում

Նախագահը նշել է, որ Մոլդովայի քաղաքական կյանքին ռուսական միջամտության փորձերը նորություն չեն, և ռուսամետ քաղաքական ուժերի վերջին բողոքի ցույցերի հետևում կանգնած են նաև ռուսական հատուկ ծառայությունները։

«Մենք ապացույցներ ունենք, որ կոռուպցիոն խմբավորումների կոալիցիան, որը մեծ գումարներ է գողացել Մոլդովայում, և ռուսական հատուկ ծառայությունները, Մոլդովայի ռուսամետ կուսակցությունները, բոլորն ունեն ընդհանուր նպատակ՝ ապակայունացնել Մոլդովան: Նրանք իրենց օգտին են օգտագործում քաղաքացիների առջև ծառացած դժվարությունները։ Մենք վճռական ենք պաշտպանելու ժողովրդավարությունը»,- ասել է Մայա Սանդուն։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով