2022-11-02-4182976e-87e7-45fb-8bd4-64366a9ae575.jpeg

Թուրքիան երկարաձգել է Ադրբեջանում իր ռազմական առաքելության մանդատը |1lurer.am|

1lurer.am: Թուրքիայի խորհրդարանի պատգամավորները մեկ տարով երկարացրել են Ադրբեջանում մոնիթորինգի գործառույթներ իրականացնող թուրք զինվորականների գտնվելու ժամկետը՝ հաղորդում է Anadolu գործակալությունը:

«Պատգամավորները լիագումար նիստում կողմ են քվեարկել համապատասխան օրենքին, ըստ որի՝ 2022 թվականի նոյեմբերի 17-ից Ադրբեջանում թուրք զինվորականների առաքելության ժամկետը կերկարաձգվի ևս մեկ տարով»,- պարզաբանում է գործակալությունը:

Խոսքը Արցախի հարցով թուրք-ռուսական համատեղ մոնիթորինգային կենտրոնում թուրք զինվորականների ներկայության մասին է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն