2023 թվականի հունվարի 1-ից միայն հավաստագրված բուժաշխատողները կկարողանան աշխատել առողջապահական համակարգում. վարչապետ |armtimes.com|

armtimes.com: 2023 թվականի հունվարի 1-ից միայն հավաստագրված բուժաշխատողները կկարողանան աշխատել առողջապահական համակարգում, իսկ ոստիկանության, ԱԱԾ, ՊՊԾ ծառայողները կամավոր ատեստավորում կանցնեն։

Այս մասին այսօր Ազգային ժողովում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով.

«Սա ՀՀ կառավարության ստանդարտներ սահմանելու քաղաքականության շատ կարևոր դրսևորում է։ Բոլոր ոլորտներում ունենալ ստանդարտներ, դա զարգացման համար անկյունաքարային նշանակություն ունեցող հանգամանք է։ Եվ մենք այս քաղաքականությունը շարունակելու ենք բոլոր հնարավոր ոլորտներում, առաջին հերթին պետության անվտանգության հետ կապ ունեցող ոլորտներում։

Առաջիկայում կամավոր ատեստավորման համակարգ կսկսի գործարկվել ոստիկանությունում, ԱԱԾ-ում, ՊՊԾ-ում, որի արդյունքում աշխատավարձերի կրկնապատկման պրոցես տեղի կունենա։ Դա կամավոր է լինելու, բայց հավերժ չի կարող լինել, գուցե երեք ժամկետ սահմանվի։ Եվ երեք տարվա արդյունքներով, ինչպես հունվարի մեկից առողջապահության ոլորտում հավաստագրում չունեցողը չի կարող աշխատել, այնպես էլ նույնը տեղի կունենա մեր մյուս ծառայություններում»:

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով