016eb0237f893150ab55c1708de9d884.jpg

Քննարկվել է ինստիտուտի միջազգայնացմանն ու տարածաշրջանային նշանակության բարձրացմանն ուղղված ծրագրերը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի, տնօրենի գիտական գծով տեղակալ Կարեն Մաթևոսյանի, գիտքարտուղար Վահե Թորոսյանի, միջազգային կապերի բաժնի վարիչ Վարդի Քեշիշյանի հետ:

Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները քննարկել են Մատենադարանի հեռանկարային զարգացման և միջազգային համագործակցության մի շարք հարցեր, մասնավորապես անդրադարձել Մատենադարանի գործունեության միջազգայնացմանն ու տարածաշրջանային նշանակության բարձրացմանն ուղղված ծրագրերին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն