2022-11-04-2f3aba55-62d8-49b9-b81a-239ee181344d.jpg

Արցախի նախագահն աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցում էին նաև խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները:

Ինչպես հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ արտաքին քաղաքական վերջին զարգացումները և այդ համատեքստում՝ իշխանությունների հետագա անելիքները:

Խորհրդակցության որոշ մասնակիցներ ներկայացրել են իրենց կատարած աշխատանքներն այդ ուղղությամբ, ինչպես նաև՝ մտքեր են փոխանակվել կոնկրետ հարցերի շուրջ միասնական դիրքորոշումներ ձևավորելու վերաբերյալ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն