ՌԴ Կոստրոմա քաղաքի «Պոլիգոն» գիշերային ակումբ-սրճարանում խոշոր հրդեհ է բռնկվել․ նախնական տվյալներով՝ զոհվել է 13 մարդ

ՌԴ Կոստրոմա քաղաքի «Պոլիգոն» ակումբ-սրճարանում այս գիշեր խոշոր հրդեհ է բռնկվել։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Ժամը 02.37-ին հաղորդում է ստացվել Կոստրոմայի Նիկիցկայա փողոցում գտնվող «Պոլիգոն» սրճարանում հրդեհի բռնկման մասին։ Շենքից տարհանվել է 250 մարդ»։

Նախնական տվյալներով՝ հրդեհի հետևանքով զոհվել է 13 մարդ։  Ըստ Կոստրոմայի մարզի նահանգապետ Սերգեյ Սիտնիկովի, հինգ մարդ ստացել է թեթև վնասվածքներ, նրանք հոսպիտալացման կարիք չեն ունեցել։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 50 մարդ և 20 միավոր տեխնիկա։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն