2022-11-05-a80e577b-cb2b-481f-8e08-7173c4f92047.jpg

Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանն աշխարհի առաջնությունում երրորդն է։

Անգլիական Լիվերպուլ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության նժույգ թափերի վարժության եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Հարություն Մերդինյանը հավաքեց 14.733 միավոր և նվաճեց բրոնզե մեդալ:

Առաջին տեղում Իռլանդիայի ներկայացուցիչն է, երկրորդում՝ Հորդանանի:

Նոյեմբերի 6-ին պայքարի մեջ կմտնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը (հենացատկ):

Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունն անցկացվում է Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն