27d4a3d0e53688e26f48d495fcfab9d0.jpg

Հյուսիսային Կորեայում հրթիռ են փորձարկել. Սեուլում շտապ ԱԱԾ նիստ է գումարվել |news.am|

news.am: Հարավային Կորեայի նախագահի աշխատակազմը շտապ անվտանգության ծառայության բարձրաստիճան աշխատակիցների նիստ է գումարել շաբաթ օրը Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռ փորձարկելուց հետո, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Ռենհապ գործակալությանը։

Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Կիմ Մին Ջունը ասել է, որ հանդիպման մասնակիցները «մշտադիտարկում են ընթացիկ իրավիճակը եւ տեղեկատվություն փոխանակում ԱՄՆ-ի հետ»։

Կիմ Մին Ջունի խոսքով՝ նիստը տեղի կունենա աշխատակազմի ազգային անվտանգության հարցերով գրասենյակի տնօրեն Չոն Ըն Յոնգի նախագահությամբ։

Ըստ գործակալության տվյալների՝ հանդիպմանը ներկա կլինեն նաեւ պաշտպանության նախարար Չոն Գյոն Դուն եւ հարավկորեական ազգային հետախուզական ծառայության տնօրեն Սո Հունը։

Ավելի վաղ Հարավային Կորեայի Շտաբների պետերի միավորված կոմիտեն տեղեկացրել էր, որ Հյուսիսային Կորեան արձակել է փոքր հեռահարության հրթիռ։ Հետո ավելացրել էր, որ իրականացվել են մի քանի արձակումներ՝ չօգտագործելով «հրթիռ» բառը։ Արձակումներն իրականացվել են ժամը 9.06-ի եւ 9.27-ի միջակայքում, Վոնսան քաղաքից դեպի Ճապոնական ծով, դրանց հեռահարությունը կազմել է 70-200 կիլոմետր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն