aysor.am: Ինչպես ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից, այնպես էլ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմից հերքում են Արմեն Սարգսյանի և Սերժ Սարգսյանի հանդիպման մասին ԶԼՄ-ներից մեկով տարածված լուրը։
«Ապատեղեկատվություն է: Իրականությանը բացարձակապես չի համապատասխանում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպման լուրը»,- ասացին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օգնական Հասմիկ Պետրոսյանը ևս հեռախոսազրուցի ժամանակ հերքեց հանդիպման մասին լուրը։
«Սուտ է, չի համապատասխանում իրականությանը»,- ասաց Հասմիկ Պետրոսյանը։
Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հանդիպել են:
Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հանդիպել են: