ԱՄՆ-ում այսօր տեղի կունենան Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ |1lurer.am|

1lurer.am: Այսօր ԱՄՆ-ում տեղի կունենան միջանկյալ ընտրություններ, որոնք կորոշեն, թե արդյոք դեմոկրատները կպահպանե՞ն մեծամասնությունը, թե՞ հանրապետականները կստանան մեծամասնություն Սենատում և Ներկայացուցիչների պալատում:

Ընտրությունները ծավալվելու են ԱՄՆ ներկայացուցիչների պալատի 435, Սենատի 35 տեղերի, ինչպես նաև 36 նահանգների օրենսդիր մարմինների, պետքարտուղարների և նահանգապետների պաշտոնների համար:

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Մերիլենդի նահանգում տեղի ունեցած հանրահավաքից վերադառնալուց հետո հայտարարել է, որ դեմոկրատները երկրում կայանալիք միջանկյալ ընտրությունների արդյունքներով կարող են պահպանել վերահսկողությունը Կոնգրեսի վերին պալատի նկատմամբ, ստորին պալատում նրանց համար ավելի դժվար կլինի դրան հասնել:

Հարցին, թե ինչպես կփոխվի երկրում իրադրությունը հանրապետականների հաղթանակի դեպքում, Բայդենը պատասխանել է, որ ավելի դժվար կլինի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն