2022-11-08-081e1287-ac53-4491-960e-e81dc2ada48c.jpeg

Երևանի շենքերի շքամուտքերում կփակցվեն բնակչության կցագրման վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ. քաղաքապետարան

Հաշվի առնելով մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի պաշտպանության կազմակերպման հիմնախնդիրները, նպատակ ունենալով պարզել, թե որքանով է իրատեսական բնակչության կցագրումը, ինչպես նաև հնարավոր խնդիրները վեր հանելու և շտկելու նպատակով, Երևանի բազմաբնակարան շենքերի շքամուտքերում փորձնական կփակցվեն բնակչության կցագրման վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ, որոնց միջոցով բնակչությունը կիրազեկվի պատսպարման վայրի գտնվելու մասին:
 
Երևանի քաղաքապետարանը հորդորում է խնդիրներ և հարցեր առաջանալու դեպքում դիմել վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերին և համատիրություններին:
 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն