Թուրքիան սկսել է ռուսական գազի դիմաց մասամբ վճարել ռուբլով |factor.am|

factor.am: Թուրքիան մասամբ անցել է ռուսական գազի մատակարարումների համար ռուբլով վճարելուն, ասել է այդ երկրի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դյոնմեզը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Ինչպես գիտեք՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել, մասնակի վճարումն արդեն սկսվել է։ Մենք մտադիր ենք ակտիվացնել աշխատանքն այս ուղղությամբ»,- ասել է պաշտոնյան TRT Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Անկարան և Մոսկվան տեխնիկական աշխատանքներ են տանում ազգային արժույթներով առևտրի ուղղությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն