65f894e04cad9c5d67b9445bb7e3f782.jpg

Թուրքիայում բացվել է երկրում ամենամեծ մզկիթը |tert.am|

tert.am: Թուրքիայում բացվել է երկրում ամենամեծ մզկիթը: Ինչպես հայտնում է «Անադոլու» գործակալությունը, մզկիթը կառուցվել է Ստամբուլի Չամլըջա շրջանում և հանդիսավորությամբ բացվել է ուրբաթ՝ մահմեդականների համար սուրբ օրը:

Բացման արարողությանը մասնակցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա կոչ է արել մարդկությանն «ահաբեկիչների վերջը տալ, որոնք իսլամի այլասերված ձևերն են քարոզում»:
«Ճշմարտության հարցում պնդելով՝ մենք կարող ենք տապալել ահաբեկիչների պլանները»,- ասել է նախագահը:

Մզկիթը կառուցվել է 6 տարում և նախատեսված է 65 000 հավատացյալի համար: «Մեծ Չամլըջա» մզկիթը տեսանելի է թուրքական մեգապոլիսի բոլոր անկյուններից: Բացի մզկիթից՝ տարածքում կառուցվել են կոնֆերենց դահլիճներ, գրադարան, ինչպես նաև թանգարան:

Աղոթատեղին ունի 6 մինարեթ, 4-ի բարձրությունը 107,1 մետր է, երկուսինը՝ 90 մետր: 107,1 թիվը հիշեցնում է 1071 թվականը, երբ Մանազկերտի մոտ թուրք սելջուկները պարտության մատնեցին բյուզանդացիներին ու գերեվարեցին բյուզանդացիների կայսր Ռոմանոս IV-ին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն