e501242979695259523d427b16a24073.jpg

Պենտագոնը սպառնացել է զրկել Թուրքիային F-35 կործանիչներից |armenpress.am|

Արմենպրես։ Միացյալ Նահանգները վերջնականորեն կհեռացնեն Թուրքիային հինգերորդ սերնդի F-35 կործանիչների մատակարարման ծրագրից, եթե Անկարան գնի ռուսական C-400 հրթիռային համակարգերը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ այս մասին լրագրողներին ասել է Պենտագոնի ղեկավարի պարտականությունները կատարող Պատրիկ Շենահանը:

Նա տեղեկացրել է, որ Վաշինգտոնը չի գնալու զիջումների, և Անկարան ստիպված է լինելու ընտրել F-35-ի և C-400-ի միջև:

Պենտագոնի ղեկավարի պարտականությունները կատարող Շենահանը հայտնել է նաև, որ Թուրքիան Միացյալ Նահանգների գործընկերն է և այդ ամենը չի ազդի թուրքական Ինջիրլիքում ամերիկյան ռազմաբազայի կարգավիճակի վրա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն