ԱՄՆ-ում ավարտվել են Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները. նախնական տվյալներով՝ հանրապետականները հաղթում են |tert.am|

tert.am: ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է: Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Կոնգրեսի ընտրություններում առաջատար են Հանրապետական կուսակցության թեկնածուները։ Սենատի հարցում դեռ հստակություն չկա:

CNN-ի գնահատականներով՝ հանրապետականներին երաշխավորված էր Ներկայացուցիչների պալատում 435 տեղից ստանալ 179 մանդատ, դեմոկրատներին՝ 146: Սենատում տեղերն առայժմ բաշխված են հավասար՝ 46-ական դեմոկրատների և հանրապետականների համար: Սենատում կա 100 տեղ։

NBC-ի տվյալներով՝ հանրապետականներին երաշխավորված է 215 տեղ Ներկայացուցիչների պալատում, դեմոկրատներին՝ 220։ Սենատում տեղերը բաշխված են հավասարաչափ՝ երկու կուսակցություններին էլ երաշխավորված է 46 տեղ։ Նաև, հեռուստաալիքի հաշվարկների համաձայն, Հանրապետական կուսակցության թեկնածուները հաղթում են նահանգապետի ընտրություններում 24 նահանգներում, Դեմոկրատական կուսակցության թեկնածուները՝ 17 նահանգներում։

Հարցումների համաձայն՝ հանրապետականները պետք է մեծամասնություն ստանան Ներկայացուցիչների պալատում և Սենատում։ Կոնգրեսի ներկայիս գումարման երկու պալատներում էլ դեմոկրատները մեծամասնություն ունեն։

Շարունակությունը՝ tert.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն